Հունաստանում շարունակվում է միջոցառումների շարքը նվիրված Վիլյամ
Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին
08-06-2011 11:30:55 | Հունաստան | Մշակույթ
Հույն-Ամերիկյան միությունն ու Աթենքում ՀՀ դեսպանությունը, Հունա-հայկական ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցությամբ, շարունակում են կազմակերպել միջոցառումների շարքը` մեծանուն գրող Վիլիամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված:
Հունիսի 6-ին, Աթենքի Հույն-Ամերիկյան միության թատերասրահում կայացավ, շատ քչերին ծանոթ, ՎԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ ԻՐ ԳՈՒՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ երեկոն:
Սարոյանի գունանկարների մասին բացատրություններ ներկայացնելով, երեկոյի բացումը կատարեց եւ օրվա բանախոսին ներկայացրեց, հունահայ հասարակական գործիչ, գրող, Հունահայկական ուսումնասիրության կենտրոնի տնորեն` Հովսեփ Քասսեսյանը:
Ապա Սարոյանի գունանկարների պատկերների ցուցադրության ընկերակցությամբ բանախոսեց գեղանկարիչ, Սալոնիկի Արիստոտելիս համալսարանի դասախոս Դիմիտրի Զուրուդիսը: Բանախոսը զուգահեռներ անցացրեց Սարոյանի գրությունների եւ գունանկարների միջեւ, մասնագիտական բացատրություններով հույն հասարակությանը ներկայացրեց մեծանուն գրող Վիլիամ Սարոյանին` իր գունանկարների տեսանկյունից:
«Հայաստան» լրատու, Աթենք