ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի 36-րդ
համաշխարհային օլիմպիադայի 10-րդ մրցափուլում հիանալի հանդես եկան
Հայաստանի հավաքականները:
Տղամարդկանց թիմը 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց
Սլովենիայի շախմատիստներին: Իրենց հանդիպումները շահեցին Վլադիմիր
Հակոբյանը, Լեւոն Արոնյանը եւ Սմբատ Լպուտյանը, իսկ Գաբրիել
Սարգսյանը ոչ-ոքի խաղաց: Վաստակելով 26,5 միավոր` Հայաստանի
հավաքականն այժմ ընթանում է 3-րդ տեղում : Առջեւում միայն
Ուկրաինայի (29 միավոր) եւ Ռուսաստանի (27) հավաքականներն են:
Հայաստանի կանաց հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Լեհաստանի
հավաքականին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի
ավարտեցին իրենց հանդիպումները, իսկ Սիրանույշ Անդրեասյանը
պարտության մատնեց մրցակցուհուն: Հայաստանի շախմատիստուհիները 18,5
միավորով բաժանում են 6-9-րդ տեղերը: Կանանց մրցապայքարը
գլխավորում են չինուհիները, որոնք 24,5 միավոր են վաստակել: Նրանց
հաջորդում են Հունգարիայի (20 միավոր), ՌՄՀ-Ի , Վրաստանի եւ
Հնդկաստանի (բոլորն էլ` 19,5 միավոր) շախմատիստուհիները:
Հերթական` 11-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդիկ կմրցեն
Շվեյցարիայի, իսկ կանայք` Ռուսաստանի թիմերի հետ:
Համաշխարհային օլիմպիադայում ընդամենը կանցկացվի 14 մրցափուլ: