Կարեն Զաքարյանը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» Գլխավոր տնօրենի պաշտոնակատար


Կարեն Զաքարյանը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» Գլխավոր տնօրենի պաշտոնակատար

  • 07-06-2011 23:30:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2011թ.-ի հունիսի 1-ից Կարեն Զաքարյանը նշանակվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2002 թվականից սկսած Կարեն Զաքարյանը զբաղեցրել է Հայաստանի Ֆոնդային Բորսա ինքնակարգավորվող կազմակերպության Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Բորսայի վերակազմակերպման եւ NASDAQ OMX-ի կողմից ընկերությունը ձեռք բերելուց հետո Կ.Զաքարյանը վերանշանակվել է Բորսայի Գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում` միաժամանակ ղեկավարելով Բորսայական ծառայությունների եւ Բիզնեսի զարգացման դեպարտամենտների աշխատանքները: NASDAQ OMX-ի մասին NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում եւ առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, եւ ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաեւ ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում: 2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի եւ OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը: 27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն