ՌեԱնիմանիա-2011 երեւանյան միջազգային 3-րդ կինոփառատոնի լրագրողների հավատարմագրման հայտի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 10-ը


ՌեԱնիմանիա-2011 երեւանյան միջազգային 3-րդ կինոփառատոնի լրագրողների հավատարմագրման հայտի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 10-ը

  • 03-09-2011 13:18:41   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՌեԱնիմանիա-2011 երեւանյան միջազգային 3-րդ կինոփառատոնի մամուլի կենտրոնը հայտարարում է փառատոնը լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրում: Այս տարի փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, եւ կավարտվի սեպտեմբերի 19-ին: Հավատարմագրվել կարող են. տպագիր մամուլի լրագրողներ ռադիո/հեռուստալրագրողներ լուսանկարիչներ եւ ֆոտոլրագրողներ էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողներ լրատվական ծառայությունների լրագրողներ Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է. մեկ անձնագրային չափի լուսանկար լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի երաշխավորագիր լրագրողի (անհրաժեշտության դեպքում` օպերատորի կամ լուսանկարչի) անուն-ազգանուն Հավատարմագրման հայտի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 10-ը: Հայտը ուղարկել media@reanimania.com էլ. հասցեով: Հավելյալ տեղեկությունների համար դիմել Լիանա Հարությունյանին, հասարակայնության հետ կապերի եւ մարքեթինգի մենեջեր, 091308718 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play