ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան


ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

  • 06-09-2011 13:06:16   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սիմոնյակի, արտաքին գործերի նախարար Ռոդիսլավ Սիկորսկու, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեչի եւ Խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վզյատեկի հետ: Պատվիրակությունն այցելելու է նաեւ Կիելցում կայանալիք ռազմական արդյունաբերության 18-րդ միջազգային ցուցահանդես: Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է վերադառնալու սեպտեմբերի 9-ին:
Նոյյան տապան  -   Քաղաքական