ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԻ ԱՆՎԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԻ ԱՆՎԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

  • 18-08-2004 16:16:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային առաջին փառատոնի շրջանակներում Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվել է Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, Կանադայի եւ Լիբանանի հայ 24 ճարտարապետների նախագծած եւ կառուցած շենքերի յոթ տասնյակից ավելի մանրակերտերի ցուցադրումը: Նույն ցուցասրահում ներկայացված են նաեւ պոլսահայ ճանաչված լուսանկարիչ Արա Գյուլերի վեց տասնյակից ավելի աշխատանքները: Դրանցում առանձնանում են Վիլյամ Սարոյանի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի ֆոտոդիմանկարները: Ինչպես նշեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, ներկայացված լուսանկարները կդառնան Երեւանում բացվելիք Արա Գյուլերի անվան լուսանկարչական թանգարանի առաջին ցուցանմուշները:
Նոյյան տապան  -   Մշակույթ