Վորլդ Վիժն Հայաստանը արշավ է կազմակերպում դեպի Արագած լեռ


Վորլդ Վիժն Հայաստանը արշավ է կազմակերպում դեպի Արագած լեռ

  • 08-09-2011 11:20:37   | Հայաստան  |  Հայտարարություններ
Սեպտեմբերի 10-ին Վորլդ Վիժն Հայաստանը Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների, մանկատան սաների եւ մարզերում բնակվող պատանիների համար արշավ է կազմակերպում դեպի Արագած լեռ: Արշավի կարգախոսն է «Սա իմ առաջին բարձունքն է»: Արշավը նպատակ ունի իշխանությունների եւ հասարակության ուշադրությունը հրավիրել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը: Մասնակիցները կոչ են անում հասարակությանը երեխաների հանդեպ ավելի սրտացավ եւ հոգատար լինել, ծնողներին ` երեխային չզրկել քնքշանքից եւ ընտանեկան ջերմությունից: Իրենց կյանքում առաջին նվաճած բարձունքը պատանիները նվիրում են անկախ Հայաստանում ապրող բոլոր երեխաներին` նրանց առողջությանն ու ապահովությանը: Մեր վերելքով կոչ ենք անում ներդրում անել կրթության, երեխաների առողջության եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում: Թող Հայաստանի յուրաքանչյուր երեխա իր կյանքում ունենա բազում վերելքներ: Օրակարգ Սեպտեմբերի 10, 2011 6:30 - Մեկնում Երեւանից 8:00 - Նախարշավային ծանուցում 9:00 - Արշավ դեպի Արագածի գագաթ 15:00 - Վերադարձ դեպի արշավի ճամբար 17:00 - Ճաշ եւ տոնակատարություններ 2,800 մետր բարձրության վրա 19:00 - Մեկնում Արագածից
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play