ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ 4 ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ<br /> ԴԱՎԻԹ ՆԱՎԱՅԱՆՆ Է<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ 4 ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ
ԴԱՎԻԹ ՆԱՎԱՅԱՆՆ Է

  • 19-05-2004 18:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 5-րդ առաջնությունում 4 մրցափուլ է անցկացվել: Միանձնյա առաջատարը Դավիթ Նավայանն է (Չեխիա), որը վաստակել է 4 միավոր: Հայաստանի 7 ներկայացուցիչներից առավել բարձր արդյունք ունեն Լեւոն Արոնյանը եւ Աշոտ Անաստասյանը: Նրանք 3-ական միավորով բաժանում են 2-14-րդ տեղերը: Մյուս մասնակիցների արդյունքներն այսպիսին են. Արտաշես Մինասյան, Կարեն Ասրյան, Գաբրիել Սարգսյան` 2,5-ական, Տիգրան Լ. Պետրոսյան, Արման Փաշիկյան` 2-ական միավոր: Եվրոպայի առաջնության ավարտին 9 մրցափուլ է մնացել:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play