ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ<br /> ՈՒՆԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԴՅՈՒՆՔ <br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ
ՈՒՆԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԴՅՈՒՆՔ

  • 19-05-2004 17:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեք մրցափուլ է անցկացվել շախմատի Հայաստանի կանանց առաջնության 1-ին խմբի մրցաշարում: Առաջատարները 2-ն են` Լուսինե Ալավերդյանը (Երեւան) եւ Լուսինե Ապրեսյանը (Հրազդան): Նրանք շահել են իրենց բոլոր հանդիպումները եւ վաստակել 3-ական միավոր: Երեք մասնակիցներ` Անի Ավանեսյանը (Սյունիք), Լիա Մարտիրոսյանը (Լոռի) եւ Սաթենիկ Ալթունյանը (Երեւան), ունեն 2,5-ական միավոր եւ բաժանում են 3-5-րդ տեղերը: Երեւանի Տ.Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող մրցաշարում ընդհանուր առմամբ 9 մրցափուլ է խաղացվելու: Հաղթողն ու Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 3 ուղեգրերի տերերը հայտնի կդառնան մայիսի 24-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play