ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԵԿՆԻ<br /> ՍԼՈՎԱԿԻԱ <br />


ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԵԿՆԻ
ՍԼՈՎԱԿԻԱ

  • 14-05-2004 20:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 17-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը` գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ կմեկնի Սլովակիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ մրցափուլի հանդիպումներին: Հայաստանի հավաքականի հետ Սլովակիա կմեկնի նաեւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հավաքականների ուսումնամարզական աշխատանքները համակարգող Միխայ Ստոյկիցան: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 19-ին Բրատիսլավայում Գերմանիայի հավաքականի հետ: Մայիսի 21-ին նույնպես Բրատիսլավայում Հայաստանի հավաքականը կհանդիպի Սլովակիայի, մայիսի 23-ին` Պորտուգալիայի հավաքականի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play