ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ<br />


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ

  • 14-05-2004 17:06:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 13-ին անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 5-րդ մրցափուլի հանդիպումները: Միանձնյա առաջատարը` Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը», որը մինչ այդ միայն հաղթանակներ էր տարել, այս անգամ բավարարվեց ոչ-ոքիով: Նա 2-2 հաշվով ավարտեց խաղը ետնապահներից մեկի` «Դինամո-Զենիթ» թիմի հետ: 2-րդ տեղում ընթացող «Միկան» եւս կորուստներ ունեցավ` ոչ-ոքի (1-1) խաղալով «Լեռնագործ-Արարատի» հետ: Մրցափուլի մյուս 2 հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Բանանց» - «Կոտայք»` 2-1, «Շիրակ» - «Կիլիկիա»` 3-4: 5 մրցափուլից հետո աղյուսակում իրավիճակն այսպիսին է. 1. «Փյունիկ» (Երեւան)` 13 միավոր, 2. «Միկա» (Աշտարակ)` 10, 3. «Բանանց» (Երեւան)` 8, 4-5. «Լեռնագործ-Արարատ» (Կապան), «Կիլիկիա» (Երեւան)` 6-ական, 6. «Շիրակ» (Գյումրի)` 5, «Դինամո-Զենիթ» (Երեւան)` 4, «Կոտայք» (Աբովյան)` 1 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play