ՊԱՏԱՆԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՊԱՏԱՆԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 14-05-2004 17:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեց Հայաստանի տղամարդկանց 64-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը, որը միաժամանակ Երեւանի առաջնության կարգավիճակ ուներ: 43 շախմատիստներ մրցեցին մայրաքաղաքի չեմպիոնի կոչման եւ երկրի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 3 ուղեգրերի համար: Շվեյցարական խաղակարգով անցկացված մրցաշարի 9 մրցափուլերում վաստակելով 7-ական միավոր` 1-2-րդ տեղերը բաժանեցին միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը (Արցախ) եւ Բենիամին Գալստյանը (Երեւան): Ավելի բարձր մրցաշարային գործակիցներ ուներ պատանի Բ.Գալստյանը, որին էլ շնորհվեց 1-ին տեղն ու Երեւանի չեմպիոնի կոչումը: 6,5-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանեցին միջազգային վարպետ Տիգրան Քոթանջյանը եւ Ավետիք Գրիգորյանը (2-ն էլ` Երեւան): Ավելի գերադասելի էին Տ.Քոթանջյանի լրացուցիչ ցուցանիշները: Առաջին երեք տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք ստացան հանդես գալու Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play