ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ

  • 14-05-2004 16:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 14-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 5-րդ առաջնությունը: Այստեղ, Եվրոպայի չեմպիոնի կոչումից բացի, կխաղարկվեն նաեւ 2005թ.-h աշխարհի առաջնության 12 ուղեգրերը: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի շվեյցարական խաղակարգով, 13 մրցափուլով: Հաղթողները հայտնի կդառնան մայիսի 28-ին: Անթալիայում անցկացվող առաջնությանը կմասնակցեն Հայաստանը ներկայացնող 6 շախմատիստներ` գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, միջազգային վարպետ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play