ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ<br /> ԵԿԱՆ ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ<br />


ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ
ԵԿԱՆ ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

  • 13-05-2004 16:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տարբեր մարզերի ու քաղաքների 95 մարզիկներ մասնակցեցին ազգային կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը: Առավել հաջող հանդես եկան մարզաձեւի կենտրոնի համբավ վայելող Նոր Հաճընի ներկայացուցիչները. նրանցից 4-ը չեմպիոնի կոչում նվաճեցին: «Հայաստան» մարզական միության «Աշխատանք» մարզադահլիճում անցկացված առաջնությունում ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան հետեւյալ մարզիկները. 48 կգ` Տիգրան Մելքոնյան (Գյումրի), 52 կգ` Դավիթ Մոսինյան (Աբովյան), 56 կգ` Գարիկ Քոսակյան, 60 կգ` Իվան Գեւորգյան, 65 կգ` Գարիկ Աղեկյան (երեքն էլ Նոր Հաճընից), 70 կգ` Արմեն Ոփյան (Վանաձոր), 75 կգ` Վարազդատ Ավդալյան (Երեւան), 81 կգ` Արամ Հարությունյան (Աբովյան), 87 կգ` Բագրատ Նաղդալյան (Նոր Հաճըն), 87 կգ-ից բարձր` Վարդան Կարապետյան (Երեւան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play