ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ 112-ՐԴՆ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ 112-ՐԴՆ Է

  • 13-05-2004 16:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման մայիս ամսվա ցուցակը: Այն շարունակում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը: Առաջին տասնյակում տեղեր են գրավում նաեւ Ֆրանսիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Չեխիայի ընտրանիները: Հայաստանի հավաքականը, Թուրքմենստանի հավաքականին հաղթելու շնորհիվ, ՖԻՖԱ-ի ցուցակում բարձրացել է 2 աստիճանով եւ այժմ 112-րդն է: Աշխարհի առաջնության ընտրական մրցումներում Հայաստանի թիմի հետ նույն խմբում ընդգրկված հավաքականներն այսպիսի տեղեր են զբաղեցնում. Իսպանիա` 3-րդ, Հոլանդիա` 4-րդ, Չեխիա` 10-րդ, Ռումինիա` 23-րդ, Ֆինլանդիա` 42-րդ, Մակեդոնիա` 90-րդ, Անդորրա` 147-րդ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play