ԲՐԻՋԻ ՀՀ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԴԱՐՁԱՎ «ԱԼՄԱՍՏԸ»<br />


ԲՐԻՋԻ ՀՀ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԴԱՐՁԱՎ «ԱԼՄԱՍՏԸ»

  • 10-05-2004 17:06:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց մարզական բրիջի Հայաստանի 14-րդ թիմային առաջնությունը: Առաջին տեղը գրավեց եւ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց «Ալմաստ» թիմը, որի կազմում հանդես էին գալիս Արթուր Անտոնյանը, Հովհաննես Մակարյանը, Էդվարդ Վարդապետյանը եւ Արսեն Կարապետյանը: 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներ դարձան, համապատասախանաբար, «Բրիգադ» եւ «Ադա» թիմերը: Երեք թիմերն էլ ներկայացնում են Երեւանը: Այժմ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան տղամարդկանց զույգերի, խառը զույգերի եւ թիմային առաջնությունների արդյունքներն ուղարկելու է եվրոպական բրիջի լիգա, որն էլ համապատասխան միավորներ կշնորհի մրցանակակիր մարզիկներին: Բրիջի հայաստանցի վարպետներն պատրաստվում են առաջիկայում հանդես գալ միջազգային մի շարք մրցումներում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play