ԲԱԴՄԻՆՏՈՆԻՍՏ ՀԱՅԿ ՄԻՍԱԿՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՑԱՐՁԱԿ<br /> ՉԵՄՊԻՈՆ<br />


ԲԱԴՄԻՆՏՈՆԻՍՏ ՀԱՅԿ ՄԻՍԱԿՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՑԱՐՁԱԿ
ՉԵՄՊԻՈՆ

  • 10-05-2004 16:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանը, Իջեւանը եւ Արցախը ներկայացնող 32 տղամարդ եւ 16 կին մարզիկներ մասնակցեցին բադմինտոնի Հայաստանի առաջնությանը: Մենախաղերում Հայաստանի չեմպիոններ դարձան Հայկ Միսակյան - Ռուբեն Պողոսյան, իսկ կանանց զուգախաղերում` Աննա նազարյան - Ռուզան Հակոբյան երկյակները: Հայկ Միսակյանը Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց նաեւ խառը զուգախաղերում, որտեղ նրան ընկերակցում էր Գայանե Մկրտչյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play