ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ՆՎԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ՆՎԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ

  • 10-05-2004 16:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի Անկախության գավաթի 13-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Մրցեցին Երեւանի «Փյունիկ» եւ «Բանանց» թիմերը: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներում կողմերից ոչ մեկը հաջողության չհասավ` արձանագրվեց 0-0 հաշիվ: Լրացուցիչ նշանակված 11 մետրանոց հարվածներն իրացնելիս ավելի դիպուկ գտնվեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 6-5 հաշվով եւ նվաճեց Հայաստանի գավաթը: Սա թիմի նմանօրինակ արդեն 3-րդ հաջողությունն է. «Փյունիկը» Անկախության գավաթը նվաճել է նաեւ 1996 եւ 2002 թվականներին: Այս հաղթանակը նաեւ յուրօրինակ նվեր է թիմի գլխավոր մարզչին` ռումինացի Միխայ Ստոյկիցային, որի ծննդյան 50-ամյակը նշվում է մայիսի 10-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play