ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 07-05-2004 16:58:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել է Հայաստանի տղամարդկանց 64-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Այն միաժամանակ Երեւանի բաց առաջնության կարգավիճակ ունի: Այդպիսով, 43 շախմատիստներ պայքարում են Երեւանի չեմպիոնի կոչման, ինչպես նաեւ երկրի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 3 ուղեգրերի համար: Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի տարբեր քաղաքների ու մարզերի, Արցախի եւ Իրանի ներկայացուցիչներ (Իրանից հանդես է գալիս այդ երկրի ուժեղագույն հայ շախմատիստ Համլետ Թումանյանը): Առաջին խմբի մրցաշարն անցկացվում է շվեյցարական խաղակարգով, 9 մրցափուլով եւ կավարտվի մայիսի 13-ին: Անցկացված 2 մրցափուլից հետո առջեւում 7 մասնակիցներ են, որոնք 2-ական միավոր են վաստակել: Եվս 7 մասնակիցներ ունեն 1,5-ական միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play