Դավիդ Վիլյան ցանկանում է Սեսկ Ֆաբրեգասին տեսնել Բարսելոնայի կազմում<br />


Դավիդ Վիլյան ցանկանում է Սեսկ Ֆաբրեգասին տեսնել Բարսելոնայի կազմում

  • 07-06-2011 10:37:51   | Իսպանիա  |  Սպորտ

Իսպանական «Բարսելոնայի» եւ հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան կոչ է արել իր ակումբի ղեկավարությանը ձեռք բերել անգլիական «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասին: Բարսելոնայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը` Ֆաբրեգասը, հաճախ է ցանկություն հայտնել վերադառնալ այն ակումբը, որտեղ նա կայացել է որպես ֆուտբոլիստ: Վիլյան Ֆաբրեգասի հետ խաղում է Իսպանիայի ազգային հավաքականում եւ կարծում է, որ իսպանացի կիսապաշտպանն իրավունք ունի կրկին խաղալ նաեւ «Բարսելոնայի» կազմում: Նշվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կհամաձայնի հրաժարվել իր թիմի թալիսմանից միայն 45 միլիոնի դիմաց:
Նոյյան տապան  -   Սպորտ