ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԸ Ի ՊԱՀ ՏՐՎԵՑ ՀՖՖ-ԻՆ<br />


ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԸ Ի ՊԱՀ ՏՐՎԵՑ ՀՖՖ-ԻՆ

  • 04-05-2004 17:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդամենը 5 օր հետո կկայանա ֆուտբոլի Հայաստանի Անկախության գավաթի 13-րդ խաղարկության եզրափակիչ փուլը: Մրցանակը կվիճարկեն երեւանյան 2 թիմեր` «Փյունիկն» ու «Բանանցը»: Մայիսի 4-ին ներկայիս գավաթակիրը` Աշտարակի «Միկան», մրցանակը հանձնեց եզրափակիչ հանդիպման մասնակիցներին: Իրենց հերթին «Փյունիկի» եւ «Բանանցի» ավագներ Արթուր Մկրտչյանն ու Հովհաննես Դեմիրճյանը գավաթն ի պահ տվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Գավաթը ֆեդերացիայում կմնա մինչեւ մայիսի 9-ը, երբ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում պայքարի մեջ կմտնեն պատվավոր մրցանակին հավակնող թիմերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play