ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 03-05-2004 20:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 2-ից Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում: Թիմը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության երկրորդ ընտրական փուլի մրցաշարին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, մրցաշարը կմեկնարկի մայիսի 19-ին Սլովակիայում: Ըստ նախնական ժամանակացույցի, Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 19-ին` Գերմանիայի հավաքականի հետ: Մայիսի 21-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Սլովակիայի, իսկ մայիսի 23-ին Պորտուգալիայի հավաքականների հետ: ԱՅս հանդիպումները կկայանան Բրատիսլավայում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play