ԱՌՋԵՎՈՒՄ ԿՐԿԻՆ «ՓՅՈՒՆԻԿՆ» Է<br />


ԱՌՋԵՎՈՒՄ ԿՐԿԻՆ «ՓՅՈՒՆԻԿՆ» Է

  • 03-05-2004 17:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մասնակից թիմերն անցկացրին 4-րդ մրցափուլի խաղերը: Առաջատարը` Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», 3-1 հաշվով հաղթեց Աբովյանի «Կոտայքին»: Մյուս հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին. «Միկա» (Աշտարակ) - «Բանանց» (Երեւան)` 2-1, «Դինամո-Զենիթ» (Երեւան) - «Շիրակ» (Գյումրի)` 0-1, «Կիլիկիա» (Երեւան) - «Լեռնոգործ-Արարատ» (Կապան)` 0-2: 4 մրցափուլից հետո առջեւում կրկին «Փյունիկն» է, որը 12 միավոր է վաստակել: Նրան հաջորդում են «Միկան» (9 միավոր), «Բանանցը», «Շիրակը», «Լեռնագործ-Արարատը» (5-ական), «Կիլիկիան», «Դինամո-Զենիթը» (3-ական), «Կոտայքը» (1): Առաջնության 5-րդ մրցափուլը կկայանա մայիսի 13-ին: Իսկ մինչ այդ` մայիսի 9-ին, կանցկացվի Հայաստանի Անկախության գավաթի 13-րդ խաղարկության եզրափակիչը: Մրցանակի համար կպայքարեն «Փյունիկը» եւ «Բանանցը»:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play