ՎԱՉԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ<br />


ՎԱՉԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

  • 28-04-2004 20:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 12 մարզիկներ մասնակցեցին միջազգային (100 վանդականոց) շաշկու Հայաստանի առաջնությանը: Առավել հաջող հանդես եկավ սպորտի վարպետ Վաչիկ Մուրադյանը, որը 11 մրցափուլերում վաստակեց 17 միավոր (հաղթանակի համար մասնակիցներին տրվում էր 2, ոչ-ոքիի` 1 միավոր) եւ գրավեց 1-ին տեղը: Նորընծա չեմպիոնը առաջնության միակ մասնակիցն էր, որը ոչ մի պարտություն չկրեց: 16-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանեցին սպորտի վարպետ Ռուբեն Խաչիկյանը եւ վարպետության թեկնածու Նշան Ալավերդյանը: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ 2-րդ մրցանակակիր դարձավ Ն.Ալավերդյանը: Հայաստանի բազմակի չեմպիոն Խաչիկյանն այս անգամ բավարարվեց 3-րդ տեղով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play