ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴՈՒԲԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴՈՒԲԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 28-04-2004 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված շախմատի խոշոր միջազգային մրցաշարը` «Շեյխի գավաթ»-ի 6-րդ խաղարկությունը: 134 մասնակիցների թվում էին Հայաստանի 3 ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Արտաշես Միանսյանը, Աշոտ Անաստասյանը եւ Կարեն Ասրյանը: Հաջող հանդես եկավ Ա.Միանսյանը: Շվեյցարական խաղակարգով, 9 մրցափուլով անցկացված մրցաշարում չկրելով ոչ մի պարտություն` նա վաստակեց 6,5 միավոր եւ բաժանեց 2-13-րդ տեղերը: Մրցաշարային գործակիցներով Արտաշեսը ճանաչվեց 6-րդը: Իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան Ա.Անաստասյանն ու Կ.Ասրյանը, որոնք, համապատասխանաբար, վաստակեցին 5,5 եւ 5 միավոր: 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play