«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸ

  • 27-04-2004 15:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 3-րդ մրցափուլի հանդիպումները: Երկրի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Գյումրիում 1-0 հաշվով հաղթեց տեղի «Շիրակին» եւ 9 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Բանանց» (Երեւան) - «Կլիկիա» (Երեւան)` 1-0, «Կոտայք» (Աբովյան) - «Միկա» (Աշտարակ)` 1-3, «Լեռնագործ-Արարատ» (Կապան) - «Դինամո-Զենիթ» (Երեւան)` 1-1: Առաջատարին` «Փյունիկին», հաջորդում են «Միկան» եւ «Բանանցը», որոնք, համապատասխանաբար, ունեն 6 եւ 5 միավոր: Հայաստանի առաջնության հերթական` 4-րդ մրցափուլի խաղերը կանցկացվեն մայիսի 3-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play