ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ՄԱՐՏԻՆ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ<br />


ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ՄԱՐՏԻՆ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

  • 26-04-2004 18:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում խոշոր հաջողության հասավ երեւանցի Մարտին Բերբերյանը: Հանդես գալով 55 կգ քաշային կարգում` նա շահեց իր բոլոր գոտեմարտերը, գրավեց 1-ին տեղն ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մեդալ կարող էր նվաճել նաեւ վանաձորցի Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ քաշային կարգ), սակայն նա 3-րդ տեղի համար անցկացված գոտեմարտը տանուլ տվեց: Հայաստանի հավաքականի մյուս 3 անդամները` Սեւակ Բաղդյանը (60 կգ), Արա Գեւորգյանը (74 կգ) եւ Մամեդ Աղաեւը (84 կգ), տարան 1-ական հաղթանակ, կրեցին 1-ական պարտություն եւ նախնական փուլից հետո դուրս մնացին հետագա պայքարից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play