ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ «ՇԵՅԽԻ ԳԱՎԱԹԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ<br /> ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է<br />


ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ «ՇԵՅԽԻ ԳԱՎԱԹԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

  • 23-04-2004 18:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արաբական Միացյալ Էմիրություններում ընթանում է շախմատի միջազգային մրցաշար` «Շեյխի գավաթի» խաղարկությունը: 6-րդ անգամ անցկացվող մրցաշարն այս անգամ էլ ուժեղ կազմ է հավաքել. 127 մասնակիցներից 43-ը գրոսմայստերներ են: 4 մրցափուլից հետո միանձնյա առաջատարը ռումինացի շախմատիստ Լիվիու-Դիտեր Նիսիպեանուն է, որը 4 միավոր ունի: Հայաստանը ներկայացնող 3 գրոսմայստերներից առավել հաջող է հանդես գալիս Արտաշես Մինասյանը, որը 3,5 միավոր է վաստակել: Աշոտ Անաստասյանն ու Կարեն Ասրյանը 2-ական միավոր ունեն: Շվեյցարական խաղակարգով անցկացվող մրցաշարի ավարտին մնացել է 5 մրցափուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play