ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՉՈՐՍ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՉՈՐՍ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 22-04-2004 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը ներկայացնող 4 մարզիկներ հանդես կգան Վարշավայում ապրիլի 27-ին մեկնարկող բռնցաքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Լեհաստանի մայրաքաղաքում ռինգ կբարձրանան երեւանցիներ Հովհաննես Դանիելյանը (48 կգ քաշային կարգ), Գաբրիել Տոլմաջյանը (54 կգ), գյումրեցի Էդգար Մանուկյանը (57 կգ) եւ վանաձորցի Սամվել Մաթեւոսյանը (69 կգ): Այս բռնցքամարտիկներն իրենց լավագույն կողմերով են դրսեւորել վերջերս ավարտված Հայաստանի առաջնությունում եւ, երկրի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի կարծիքով, կարող են մեդալների համար պայքար մղել նաեւ եվրոպական առաջնությունում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play