ՁՅՈՒԴՈՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՐՈՇՎԵՆ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՁՅՈՒԴՈՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՐՈՇՎԵՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  • 22-04-2004 19:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ճապոնական ձյուդո ըմբշամարտի Հայաստանի շուրջ 140 լավագույն մարզիկ-մարզուհիները երկօրյա մրցապայքարում վիճարկում էին ուժեղագույնների կոչումը տարբեր քաշային կարգերում: Լարված գոտեմարտերից հետո Հայաստանի չեմպիոններ դարձան Համբարձում Տոնոյանը (60 կգ քաշային կարգ, Գյումրի), Էդգար Օհանյանը (66 կգ, Երեւան), Արմեն Իսպիրյանը (73 կգ, Երեւան), Լեւոն Գալստյանը (81 կգ, Երեւան), Սամվել Իրիցյանը (90 կգ, Երեւան), Գեւորգ Բարսեղյանը (100 կգ, Արմավիր), Արթուր Գասպարյանը (100 կգ-ից բարձր, Երեւան): Չեմպիոնուհիներ հռչակվեցին երեւանցիներ Զարինա Կարախանովան (48 կգ), Լուսինե Սողոմոնյանը (52 կգ), Քրիստինե Նաջարյանը (57 կգ), Անահիտ Մխիթարյանը (70 կգ), Սվետլանա Անտոնյանը (78 կգ) եւ գյումրեցի Լիանա Սարգսյանը (63 կգ): Առաջնության գլխավոր մրցավայր, Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Բաբայանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հայտնեց, որ առաջնության արդյունքներով կորոշվեն այն ձյուդոիստ-ձյուդոյիստուհիները, որոնք կնախապատրաստվեն մայիսի 13-17-ը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play