ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ 3<br /> ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ<br />


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ 3
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

  • 20-04-2004 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային (100 վանդականոց) շաշկու Հայաստանի առաջնությանը, որն անցկացվում է շրջանային խաղակարգով, 12 մարզիկներ են մասնակցում: Նշենք, որ հաղթանակի դեպքում մարզիկը ստանում է 2, ոչ-ոքիի դեպքում` 1 միավոր: Անցկացված 4 մրցափուլից հետո առաջնությունը գլխավորում են 3 մասնակիցներ` Ռուբեն Խաչիկյանը, Նշան Ալավերդյանը եւ Վաչիկ Մուրադյանը, որոնք վաստակել են 6-ական միավոր: Նրանց 5-ական միավորով հաջորդում են Արթուր Թումանյանը եւ Հրանտ Տոնոյանը: Առաջնությունում ընդհանուր առմամբ 11 մրցափուլ կանցկացվի: Մրցանակակիրները հայտնի կդառնան ապրիլի 27-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play