ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 13-04-2004 17:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վանաձորում անցկացվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեցին երկրի տարբեր մարզերի ու քաղաքների շուրջ 100 մարզիկներ: Հայաստանի չեմպիոններ դարձան Հովհաննես Դանիելյանը (48 կգ քաշային կարգ, Երեւան), Մկրտիչ Նիկոլյանը (51 կգ, Գյումրի), Գաբրիել Տոլմաջյանը (54 կգ, Երեւան), Էդգար Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Ոսկան Վարդանյանը (60 կգ, Երեւան), Արեգ Բեգլարյանը (64 կգ, Երեւան), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ, Վանաձոր), Արտակ Սահրադյանը (75 կգ, Էջմիածին), Արազ Գեւորգյանը (81 կգ, Աշտարակ), Արա Դեղոյանը (91 կգ, Երեւան) եւ Գոռ Դավթյանը (91 կգ-ից բարձր, Արարատ): «Լավագույն տեխնիկայի համար» մրցանակը հանձնվեց Գաբրիել Տոլմաջյանին, «Հաղթանակի կամքի համար» մրցանակը` Արտակ Սահրադյանին: Առաջնության արդյունքներով կազմվեց Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը կմասնակցի առաջիկայում Լեհաստանում անցկացվելիք միջազգային մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play