50 ԲԻԼԻԱՐԴԻՍՏՆԵՐԻ ՄՐՑԱՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՄԻՍԱԿ<br /> ՀԱԽՈՅԱՆԸ<br />


50 ԲԻԼԻԱՐԴԻՍՏՆԵՐԻ ՄՐՑԱՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՄԻՍԱԿ
ՀԱԽՈՅԱՆԸ

  • 12-04-2004 17:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանը, Գյումրին, Վանաձորը, Էջմիածինը, Մասիսը եւ Ստեփանակերտը ներկայացնող 50 բիլիարդիստներ մասնակցեցին «Մոսկովյան բուրգ» խաղաձեւի Հայաստանի առաջնությանը: Երեւանի «Կվարտ» ակումբում անցկացված առաջնությունն ընթացավ կիսաօլիմպիական մրցակարգով, երբ 2 պարտություն կրած մասնակիցը դուրս էր մնում հետագա պայքարից: 4-օրյա մրցումների եզրափակիչ մրցախաղում հանդիպեցին հանրապետության բազմակի չեմպիոններ Միսակ Հախոյանը եւ Մարտին Ղալֆաջյանը: Մրցապայքարը շատ համառ ստացվեց եւ ավարտվեց 4:3 հաշվով` հօգուտ Մ.Հախոյանի, որն արժանացավ Հայաստանի չեմպիոնի կոչմանն ու ոսկե մեդալին: Մ.Ղալֆաջյանը պարգեւատրվեց արծաթե մեդալով: Բրոնզը բաժին հասավ 3-րդ տեղը գրաված Կարեն Վարդանյանին: Բոլոր 3 մրցանակակիրներն էլ ներկայացնում են Երեւանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play