ՖԻԴԵ-Ի ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՅՈՒՐՅԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> 4 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ <br />


ՖԻԴԵ-Ի ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՅՈՒՐՅԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
4 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ

  • 08-04-2004 18:25:00   | Շվեյցարիա  |  Սպորտ
ԺՆԵՎ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների հերթական վարկանիշային ցուցակները: Առաջին հորիզոնականը շարունակում է պահպանել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը (Ռուսաստան), որի անհատական վարկանիշը 2817 է: Առաջին տասնյակում տեղեր են զբաղեցնում նաեւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2774), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2764), Պետեր Լեկոն (Հունգարիա, 2741), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա, 2737), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2733), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան, 2732), Մայքլ Ադամսը (Անգլիա, 2731), Հուդիթ Պոլգարը (Հունգարիա, 2728) եւ Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա, 2722): Աշխարհի ուժեղագույն շախմատիստների առաջին հարյուրյակում տեղեր են գրավում Հայաստանի 4 ներկայացուցիչներ: Վլադիմիր Հակոբյանը 21-րդն է (անհատական վարկանիշը` 2689), Ռաֆայել Վահանյանը` 54-րդը (2639), Սմբատ Լպուտյանը` 60-րդը (2634) եւ Գաբրիել Սարգսյանը` 89-րդը (2614): Բարձր տեղեր են զբաղեցնում նաեւ հայազգի շախմատիստներ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) եւ Լեւոն Արոնյանը (Գերմանիա), որոնք համապատասխանաբար 50-րդ եւ 51-րդ տեղերում են 2647 եւ 2645 վարկանիշներով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play