ԻՆՏԵՐՏՈՏՈՅԻ ԳԱՎԱԹԻ ՄՐՑԱՇԱՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ<br />


ԻՆՏԵՐՏՈՏՈՅԻ ԳԱՎԱԹԻ ՄՐՑԱՇԱՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

  • 06-04-2004 20:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 20-ին կմեկնարկի Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունը: Ապրիլի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում կայացավ այդ մրցաշարի վիճակահանությունը: Այս մրցաշարը բաղկացած է հինգ փուլից, որոնցից յուրաքանչյուրում մասնակից թիմերը կմրցեն երկու անգամ: Մրցակարգի համաձայն` երկու խաղերի արդյունքով պարտվող թիմերը դուրս կմնան հետագա պայքարից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, վիճակահանության արդյունքներով Հայաստանի թիմը կմրցի Սլովակիան ներկայացնող առաջին թիմի հետ: Այդ զույգի հաղթողն` իր հերթին, երկրորդ փուլում կմրցի Չեխիան ներկայացնող առաջին թիմի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play