ՀՖՖ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ 13-ՐԴ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ<br />


ՀՖՖ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ 13-ՐԴ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

  • 05-04-2004 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի Ազգային առաջնության մեկնարկի կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորական ուղերձ է հղել առաջնության մասնակիցներին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, ՀՖՖ-ի նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմության մեջ տասներեքերորդ անգամ մեկնարկում է ֆուտբոլի Ազգային առաջնությունը: Այն լինելով մեր ֆուտբոլային կյանքի գլխավոր մրցավեճը, տարեցտարի գալիս է ապացուցելու, որ մեր երկիրն ի վիճակի է ընթանալ ֆուտբոլային զարգացումների ճանապարհով եւ լինել ֆուտբոլի միջազգային ընտանիքի լիարժեք անդամ: Շնորհավորելով այս իրադարձության առթիվ, հավաստիացնում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է գործադրել ամեն ջանք, որպեսզի հայկական ֆուտբոլն ունենա ներկայանալի հաջողություններ»:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play