ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 05-04-2004 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 5-ին մեկնարկեց ֆուտզալի Հայաստանի կանանց ու աղջիկների անդրանիկ առաջնությունը: Կանանց առաջնությանը 4 թիմ է մասնակցում: Դրանք են «Քոլեջ-1», «Քոլեջ-2», «Քոլեջ-4» եւ «Բակունց» թիմերը: Աղջիկների առաջնությունում հանդես կգա 6 թիմ` «Քոլեջ-3», «Ավան-1», «Ավան-2», «Մալաթիա-1», «Մալաթիա-2» եւ «Փյունիկ»: Բոլոր թիմերն էլ ներկայացնում են Երեւանը: Թե' կանանց, թե' աղջիկների առաջնությունները կանցկացվեն շրջանային խաղակարգով, մեկ շրջանով: Երկու մրցաշարերում էլ Հայաստանի չեմպիոնները եւ 2-րդ ու 3-րդ մրցանակակիրները կորոշվեն ապրիլի 9-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play