ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՎԱԿԻՉԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԸՆԹԱՑԱՆ<br /> ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱՊԱՅՔԱՐՈՒՄ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՎԱԿԻՉԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԸՆԹԱՑԱՆ
ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱՊԱՅՔԱՐՈՒՄ

  • 05-04-2004 19:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեցին Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի 1-ին հանդիպումները, որոնք ընթացան գավաթային խաղերին բնորոշ լարված մրցապայքարում: Հանդիպումներից մեկում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հյուրընկալել էր ներկայիս գավաթակիր Աշտարակի «Միկային»: Թեեւ խաղն անցավ «Փյունիկի» նկատելի առավելությամբ, սակայն նրա ֆուտբոլիստները այդպես էլ չկարողացան իրացնել նպաստավոր գոլային պահերը: Մյուս խաղը կայացավ Գյումրիում, որտեղ «Շիրակը» ընդունել էր Երեւանի «Բանանցին»: Հանդիպման 1-ին կեսն ավարտվեց 0-0 հաշվով: 2-րդում «Շիրակը», օգտվելով թվային գերազանցությունից (խաղադաշտից հեռացվել էր «Բանանցի» պաշտպաններից մեկը), կարողացավ 2-0 հաշվով պարտության մատնել մրցակցին: Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի 21-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play