ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԱՆՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԱՆՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 05-04-2004 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ միջազգային վարպետ Նելլի Աղինյանը 12 հնարավորից վաստակեցին, համապատասխանաբար, 7.5, 7 եւ 6.5 միավոր եւ չկարողացան տեղեր գրավել 1-12-րդ հորիզոնականներում, ինչը իրավունք էր տալիս մասնակցելու աշխարհի հաջորդ 2005 թվականի առաջնությանը: Հայաստանի 3 շախմատիստուհիներն էլ Եվրոպայի թիմային առաջնությունում չեմպիոնուհիներ էին դարձել, եւ կարելի է սպաել, որ նրանք անհատական առաջնությունում էլ հաջողության կհասնեն: Եվրոպայի առաջնությունում առավել հաջող հանդես եկան Ալեքսանդրա Կոստենյուկը (Ռուսաստան) եւ Պենգ Ժաոքինը (Հոլանդիա), որոնք գրավեցին 1-ին եւ 2-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play