ԹԲԻԼԻՍԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ<br /> ԵՐԿՈՒ ԸՄԲԻՇՆԵՐ<br />


ԹԲԻԼԻՍԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ
ԵՐԿՈՒ ԸՄԲԻՇՆԵՐ

  • 01-04-2004 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 2-5-ը Թբիլիսիում կանցկացվի ձյուդո ըմբշամարտի նախաօլիմպիական վարկանիշային մրցաշար, որտեղ հաջող հանդես եկած մարզիկները համապատասխան միավորներ կստանան: Վրաստանի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի 2 ներկայացուցիչներ` հրազդանցի Վարուժան Իսրայելյանը եւ երեւանցի Լեւոն Գալստյանը, որոնք հանդես կգան 73 կգ քաշային կարգում: Թբիլիսյան մրցաշարը վարկանիշային վերջին մրցաշարն է: Սակայն ձյուդոյիստները օլիմպիական խաղերի ուղեգրերի համար միավորներ կարող են վաստակել նաեւ մայիս ամսին Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությունում, որտեղ հանդես կգա նաեւ Հայաստանի լավագույն ձյուդոյիստ Արմեն Նազարյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play