Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 17-ը հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի օր


Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 17-ը հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի օր

  • 15-09-2011 17:00:57   |   |  Տնտեսություն

  ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերի  17-ը հայտարարել է համաքաղաքային  շաբաթօրյակի օր եւ կոչ է անում բոլոր երեւանցիներին, տնտեսվարողներին, կրթական եւ առողջապահական հաստատություններին, պետականեւ հասարակական կազմակերպություններին ու հաստատություններին`  ակտիվորեն մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին: Հոգատար լինենք Երեւանի հանդեպ ամեն օր եւ  ակտիվորեն մասնակցենք  շաբաթօրյակին, մաքրենք  ու բարեկարգենք մեր քաղաքը:   Անկախության տոնը դիմավորենք վառ տրամադրությամբ եւ Երեւանին նվիրած  թարմ ու  բարեկարգ միջավայրում:              
Նոյյան տապան  -   Տնտեսություն