ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 17 տարեկանների
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, որն այս օրերին ուսումնամարզական
հավաք է անցկացնում Կիպրոսում, փետրվարի 26-ին անավարտ է թողել իր
2-րդ հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին
հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի
քարտուղարությունից, առաջին խաղակեսն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ
երկրորդ խաղակեսից շատ չանցած Հայաստանի հավաքականի գլխավոր
մարզիչն ընդհատել է խաղը, քանի որ Կիպրոսի հավաքականը ցույց է տվել
շատ կոպիտ խաղ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին նրանց առաջին հանդիպումն
ավարտվել է ոչ ոքի` 2-2 հաշվով: