ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ 1/4 ԵՎ 1/2<br /> ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ 1/4 ԵՎ 1/2
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 25-02-2004 13:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում մարտի 12-ին տեղի կունենա չեմպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչ եւ կիսաեզրափակիչ հանդիպումների բաց վիճակահանությունը: Սա նշանակում է, որ այս տարվա մրցաշարում չի բացառվում, որ քառորդ եզրափակիչում այս տարի առաջին անգամ իրար դեմ դուրս գան միեւնույն երկիրը ներկայացնող երկու թիմեր: Մասնակիցները սովորականի նման կմրցեն ինչպես տանը, այնպես էլ մրցակցի հարկի տակ: Մրցակից թիմերի առաջին մրցավեճը կկայանա ապրիլի 6-ին եւ 7-ին: Այդ փուլում արդեն քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարած թիմերը մարտի 12-ի վիճակահանության արդյունքում կիմանան կիսաեզրափակիչում իրենց հակառակորդ թիմերի անունները: Կիսաեզրափակիչ առաջին խաղերը կանցկացվեն ապրիլի 20-ին եւ 21-ին: Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 4-ին եւ 5-ին: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին գերմանական Գելզենկիռխեն քաղաքի մարզադաշտում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play