ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՈՐՈՇՎԵՆ «ԱԵՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-Ի ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԵՐՈՒՄ<br />


ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՈՐՈՇՎԵՆ «ԱԵՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-Ի ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԵՐՈՒՄ

  • 24-02-2004 17:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտ Օփեն» փառատոնը մոտենում է ավարտին: Ուժեղագույն «A» խմբում շարունակում են հաջող հանդես գալ Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆայել Վահանյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, որոնք 7 մրցափուլից հետո վաստակել են 5-ական միավոր: Այս խմբում ամեն ինչ կորոշեն վերջին 2 մրցափուլերի հանդիպումները: «B» եւ «C» խմբերում մասնակիցներին մնացել է անցկացնել 1-ական հանդիպում: «B» խմբում Հայաստանի շախմատիստներից առավել բարձր արդյունքն ունի պատանի Լեւոն Բաբուջյանը: Նա 8 հանդիպումներում վաստակել է 6,5 միավոր եւ գտնվում է առաջատարների խմբում: Բենիամին Գալստյանը եւ Աշոտ Նադանյանը ունեն 6-ական միավոր, Տիգրան Քոթանջյանը եւ Դավիթ Պետրոսյանը` 5,5-ական: «C» խմբում հիանալի է խաղում 15-ամյա Ավետիք Գրիգորյանը: Ութ մրցափուլից հետո նա 7,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցապայքարը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play