ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՅՈԹԵՐՈՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԿԻՊՐՈՍԻ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՅՈԹԵՐՈՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԿԻՊՐՈՍԻ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 23-02-2004 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսում աավարտված ֆուտբոլի միջազգային մրցաշարում իր 3-րդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը հաջող անցկացրեց. 7-րդ տեղի համար մրցելով Վրաստանի թիմի հետ` մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով: Գոլերը խփեցին Արտավազդ եւ Արման Քարամյան եղբայրները: 3-րդ մրցափուլի մյուս խաղերում այսպիսի արդյունքներ գրանցվեցին. 1-2-րդ տեղերի համար` Ռումինիա-Հունգարիա` 2-0, 3-4-րդ տեղերի համար` Բելառուս-Լատվիա` 4-1, 5-6-րդ տեղերի համար` Կիպրոս-Ղազախստան` 2-1: Այսպիսով, Կիպրոսի ավանդական մրցաշարի հաղթող դարձավ Ռումինիայի հավաքականը, որը Հայաստանի հավաքականի հետ ընդգրկված է աշխարհի 2006թ.-ի առաջնության նույն ընտրական խմբում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play