ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

  • 20-02-2004 17:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսում անցկացվող ֆուտբոլի միջազգային մրցաշարում իր 2-րդ խաղում եւս Հայաստանի ազգային հավաքականը անհաջողության մատնվեց: Ղազախստանի հավաքականի հետ հանդիպման խաղային ժամանակն ավարտվեց 3-3 հաշիվ: Հայկական թիմից գոլերը խփեցին Արտավազդ եւ Արման Քարամյան եղբայրները, Գալուստ Պետրոսյանը: Կանոնադրության համաձայն, հաղթողին որոշելու համար լրացուցիչ նշանակվեցին 11 մետրանոց տուգանային հարվածներ: Ավելի դիպուկ գտնվեցին ղազախ ֆուտբոլիստները (3-2), որոնք էլ այժմ կվիճարկեն 5-6-րդ տեղերը: Իսկ 2 պարտություն կրած Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին օրը` փետրվարի 21-ին, կխաղա 7-8-րդ տեղերի համար: Նրա մրցակիցը Վրաստանի հավաքականն է, որը Ռումինիայի եւ Կիպրոսի հավաքականներին նույն` 0-3, հաշվով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play