ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 18-02-2004 16:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 19-ից մարտի 11-ը Խորվաթիայի Պուլա քաղաքում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հաջող հանդես եկած մարզիկները իրավունք կստանան մասնակցելու 2004թ.-ին Աթենքում անցկացվելիք 28-րդ օլիմպիական խաղերին: Եվրոպայի առաջնությունում հանդես կգան Հայաստանի հավաքականի անդամներ Ալեքսան Նալբանդյանը (48 կգ քաշային կարգ), Վաչագան Ավագյանը (51 կգ), Հարություն Թովմասյանը (54 կգ), Բագրատ Ավոյանը (60 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արտակ Մալումյանը (81 կգ) եւ Մարատ Թովմասյանը (91 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play