ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ<br />


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ

  • 13-02-2004 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն հատկացնել սպորտին եւ առողջ ապրելակերպին: Այս մասին հայտարարեց փետրվարի 13-ին Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մարզադպրոց այցելության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը զրույց ունեցավ մարզադպրոցի տնօրեն, օրերս 75-ամյակը բոլորած Ալբերտ Ազարյանի, ինչպես նաեւ մարզիչների եւ պատանի մարմնամարզիկների հետ: Այնուհետեւ Ռ.Քոչարյանը դիտեց դպրոցի սաների եւ ՀՀ հավաքականի անդամների ցուցադրական վարժությունները: Նշենք, որ իր հիմնադրողի եւ անփոփոխ ղեկավարի` 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի, անունը կրող մարզօջախն իր գոյության ընթացքում մարզաձեւի կենտրոն է դարձել, որը տվել է ամենաբարձր կարգի մրցումների հաղթողներ ու մրցանակակիրներ: ՀՀ նախագահին ուղեկցում էին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ Սպորտկոմիտեի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play