ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՀՐԱՁԻԳԸ ԴԱՐՁԱՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՀՐԱՁԻԳԸ ԴԱՐՁԱՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

  • 12-02-2004 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ուժեղագույն հրաձիգ Նորայր Բախտամյանը, որն արդեն Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել, վերջերս Ուկրաինայի Լվով քաղաքում մասնակցել է 22-օրյա ուսումնամարզային հավաքի եւ նույն օրերին մասնակցել 4 տարբեր մրցումների: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրին ՀՀ Սպորտկոմիտեի եւ ՀԱՕԿ-ի լրատվական բաժնից, Ն.Բախտամյանը Ուկրաինայի գավաթի խաղարկությունում օդամղիչ ատրճանակի 10 մ եւ 50 մ մրցումներում գրավել է 2-րդ տեղը: Ընդ որում, 50 մ տարածության մրցումներում նա վաստակել է 568 միավոր` 1-ով գերազանցելով իր անձնական ռեկորդը: Այնուհետեւ հայ մարզիկը մեկնել է Մյունխեն եւ մասնակցել միջազգային 2 խոշոր մրցաշարերի: Առաջինում նա գրավել է 3-րդ, մյուսում` 6-րդ տեղը: Վերադառնալով Լվով նա հանդես է եկել Ուկրաինայի բաց առաջնությունում: 10 մ տարածության մրցումներում Ն.Բախտամյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ 50 մետրում առաջ է անցել բոլոր մրցակիցներից ու դարձել հաղթող: Նա վաստակել է 571 միավոր` կրկին գերազանցելով իր նախկին ցուցանիշը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play