«ՓՅՈՒՆԻԿԸ» 3-ՐԴ ԽԱՂՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» 3-ՐԴ ԽԱՂՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

  • 11-02-2004 19:38:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Նորչիա քաղաքում անցկացվող ֆուտբոլի միջազգային մրցաշարում անհաջող է հանդես գալիս Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»: Երեւանցիները 2 ոչ-ոքիներից հետո (ռումինական «Արջեշ Դաչիա» թիմի հետ` 0-0, Ալբանիայի հավաքականի հետ` 2-2) մրցեցին ռումինական «Օրադեա» թիմի հետ եւ պարտություն կրեցին 1-3 հաշվով: «Փյունիկը» 3 խաղից հետո վաստակել է 2 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Վերջին խաղը Հայաստանի չեմպիոնը կանցկացնի ռումինական մեկ այլ թիմի` «Ունիվերսիտատեի», հետ: Անկախ վերջին մրցափուլի արդյունքներից, «Նորչիայի ձմեռային գավաթ» մրցաշարի հաղթող է դարձել «Օրադեան», որը 9 միավորով անհասանելի է դարձել մրցակիցների համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play